ՌԴ-ում բռնաբարության համար հետախուզվող քաղաքացին ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ՌԴ-ում բռնաբարության համար հետախուզվող քաղաքացին ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն

Ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 27-ամյա Լյովա Բ.-ն: Այդ մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նա 2018թ. հոկտեմբերի 11-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ Տրունովսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) մեղադրանքով: