ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք կարգավորվում են. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Պեսկով
РБК-ն գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան։

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որևէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաև չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ կառույցը՝ ի դեմս ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի, ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:

«ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»,-հավելել է Պեսկովը, ապա հավելել, որ կառույցի օպերատիվ կառավարման պակաս չկա:

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ում հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով դեռ մեկ տարի չի նշանակվի գլխավոր քարտուղար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  կշարունակի պաշտոնավարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմիրիկովը։

«Մինչև 2020 թվականը ՀԱՊԿ ղեկավարը կլինի նաև գլխավոր քարտուղարի պաշտոնակատար», - ասել էր «Kommersant»-ի ՌԴ արտգործնախարարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրը և հաստատել, որ ՀԱՊԿ-ում ևս կա նման  տրամադրվածություն։

«Նշանակումը ակնկալում ենք մյուս տարի։ Ճգնաժամ և փակուղի կազմակերպությունում չկա․ ՀԱՊԿ-ն աշխատում է համապատասխան նախատեսված ծրագրերի»։