6 ամսից ավելի ծառայած նորակոչիկները չունեն կրակոցներին պատասխանելու փորձ. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Թևան Պողոսյան

Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլեւ շաբաթական մոտ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Նրա գրառման մեջ, մասնավորապես, նշված է.

«Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։

2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ:

Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետեւանքով»: