Նորքի զինված խմբի պարագլխին ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Միքայելյանի անվան բուժկենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Նորքի զինված խմբի պարագլխին ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Միքայելյանի անվան բուժկենտրոն

Քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Նա գտնվում է ծանր վիճակում և հնարավոր է՝ մի քանի օր մնա բժիշկների հսկողության տակ և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատվի։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: