Հայաստանը ներգրավված է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում. ՄԱԿ-ի նստաշրջանը Վիեննայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հայաստանը ներգրավված է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում. ՄԱԿ-ի նստաշրջանը Վիեննայում

Փետրվարի 11-22-ը ՀՀ Անվտանգության խորհուրդը մասնակցել է Վիեննայում կայացած ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի՝ (UNOOSA) Գիտական և Տեխնիկական ենթակոմիտեի 56-րդ նստաշրջանիին։ Այդ մասին տեղեկացնում է խորհրդի ֆեյսբուքյան էջը։

Անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետ Վահե Սարատիկյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության, հետաքրքրությունների, գիտական ներուժի, իրականացված աշխատանքների և հեռանկարային ծրագրերի մասին։

Նստաշրջանի ընթացքում Սարատիկյանը հանդիպումներ է ունեցել UNOOSA քարտուղարության, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Արգենտինայի և Չինաստանի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նստաշրջանի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ նկատառումները, ինչպես նաև ապրիլին Չինաստանում անցկացվող համաժողովի ծրագիրը և մասնակցության հարցը։