Հայաստանը շահագրգիռ է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման հարցում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Աննա

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուտափույթ լուծմամբ շահագրգիռ կողմերից մեկն է։ Այդ մասին «ТАСС» գործալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ վերջնական որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։

«ՀԱՊԿ անդամ-երկրների միջև գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված խորհրդակցությունները շարունակվում են, ադյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։ Ելնելով խորհրդակցության մասնակիցների հանդեպ հարգանքից՝ մենք զերծ կմնանք որևէ մեկնաբանություն անելուց։ Հայկական կողմը հարցի շուտափույթ լուծմամբ շահագրգիռ կողմերից մեկն է», - «ТАСС»-ին ասել է Աննա Նաղդալյանը, ապա հավելել, որ վերջնական որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր անդամ-պետությունների համար։