Արգենտինայում 106 տ․ մահացել է ցեղասպանություն վերապրած Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

1
Prensa Armenia գործակալությունը հայտնում է, որ փետրվարի 21-ին Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը: 

Լուսինը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին Այնթափում, սակայն փաստաթղթերում նրա ծննդյան տարեթիվը նշված է եղել 1909 թվականը:

«Ավելի լավ է չհիշել ոչինչ: Երբ հիշում եմ, չեմ կարողանում քնել», - Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների ժամանակ տված հարցազրույցում ասել էր Լուսինը:

Clarín թերթը տարիներ առաջ գրել էր, որ Լուսինը ծնողների հետ նույնպես փորձել է փախչել, ու թեև նրանց ճանապարհին կանգնեցրել և թալանել էին թուրք զինվորները, իրենց հաջողվել էր հասնել Հալեպ: Մայրը մահացել էր ճանապարհին: