Գանձասարի համար մարտեր չեն մղվել. հակառակորդը հետ է շպրտվել Նարեշտարի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, 24News 

Համացանցում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը հարձակվել է Վանք գյուղի ուղղությամբ, և Գանձասար վանական համալիրի համար թեժ մարտեր են ընթանում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:

Ռեպորտաժից պարզ է դառնում, որ թշնամին փորձել է առաջխաղացում գրանցել Նարեշտար համայնքի ուղղությամբ, սակայն, հանդիպելով դիմադրության, հետ է վերադարձել ելման դիրքեր:

Մանրամասները՝ տեսանյութում: