«Գողերն Արցախի նախագահի տված շքանշաններս էին անգամ ոտնատակ արել»․ Անատոլի Գնունի

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ ես հիվանդների հետ այստեղ աշխատում էի և, վերադառնալով տուն, տեսա, որ այն կողոպտած է։ Գումար էին ման եկել, ոսկի էին ման եկել, ինչ-որ թանկարժեք նվերներ էին տարել և այլն և այլն, բայց ամենակարևորն այն է, որ գոնե ոչ ոք դրա արդյունքում չի տուժել»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին՝ մանրամասներ ներկայացնելով իր բնակարանի  կողոպուտից։

Այդ համատեքստում պարոն Գնունին նաև հավելեց ․

«Վերադարձա տուն և տեսա ավիրված է ամեն ինչ, անգամ այն շքանշանները, որոնք ես ստացել էի Արցախի նախագահի կողմից՝ գետնին էին ընկած ու տրորված, քրքրված վիճակում էին։ Գողերն  այդ շքանշանները չէին տրորել, այլ տրորել էին այն զինվորներին, որոնց կյանքի համար ապրիլյան պատերազմի օրերին մենք գիշեր-ցերեկ պայքարում էինք ու չթողեցինք, որ Ստեփանակերտում մահ գրանցվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։