Մ19. Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Փետրվարի 22-ին՝ Կիպրոսի Պաֆոս քաղաքում, կայացավ Հայաստանի և Ռուսաստանի Մ19 հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց 1:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ղազար Դերմենջյանը:

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Հարություն Մելքոնյան, 3. Վոլոդյա Սամսոնյան, 4. Արման Ղազարյան, 6. Սերգեյ Մկրտչյան, 7. Էմիլ Պետրոսյան, 8. Արսեն Եղիազարյան (ա), 10. Ժիրայր Շաղոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 15. Գերման Կուրբաշյան, 16. Ղազար Դերմենջյան, 20. Երջանիկ Ղուբասարյան: