Հայրս ողջ և առողջ տանն է․ Խաչատուր Քոքոբելյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

17191913_573129302892573_9061900870795435517_o.jpg

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոր անհետանալուն․

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:

Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:

Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:

Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ»:
 

--00--ԶՀ