Լեռնահովիտ գյուղում այրվել են 100 հա խոտածածկույթ, 50 հա անտառածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Փետրվարի 22-ին՝ ժամը 13:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղին հարակից անտառի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհն արդեն տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է 40 հա խոտածածկույթ, որից 10 հա՝ անտառածածկ տարածքում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում 15 փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:55-ին:

Այրվել են մոտ 100 հա խոտածածկույթ, 50 հա անտառածածկ տարածք, որից 0.5 հա եղևնիների տնկիներ են և մոտ 20 մեծ եղևնի: