Տաղանդն ու ճանաչումը ոչ միայն Ձեր, այլև ՀՀ-ի այցեքարտն են շատ երկրներում․ Արմեն Սարգսյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

նկար

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի Բարսեղ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Դուք այն արվեստագետն եք, ում բեմական բեղուն և հարուստ ստեղծագործական կյանքը դարձել է ապրելակերպ: Երգչի տաղանդն ու ճանաչումն այսօր ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի այցեքարտն են շատ երկրներում: Աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների ու համերգասրահների բեմերում ներկայացված Ձեր երգացանկն ու դերերգերը աչքի են ընկնում անհատական մոտեցումներով, ինչի վկայությունն են նաև Ձեր վարպետության դասերն աշխարհի տարբեր համալսարաններում և կոնսերվատորիաներում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և բուռն ստեղծագործական գործունեություն»:

--00—ԼՄ