Պաշտոնական. Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն տեղափոխվեց Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու Իվայլո Դիմիտրովը, որը հանդես է գալիս «Արարատ-Արմենիայում» կարիերան կշարունակի Ղազախստանում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիա» և «Ժետիսու» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն Իվայլո Դիմիտրովը վարձավճարով հանդես կգա ղազախական ակումբում:

Հիշեցնենք` Դիմիտրովն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր համալրել երևանյան ակումբի կազմը: Հայաստանի առաջնությունում անցկացրած 17 խաղում Դիմիտրովը 10 գոլի հեղինակ է դարձել և աշնանային հատվածի ավարտից հետո գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցանկը: