Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ. Արթուր Վանեցյանի արձագանքը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Կոստանյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները:

«Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գևորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, և ես ուրախ կլինեմ երբևէ նրա հետ աշխատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը:

Մինչ այդ նշենք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկանում են Գևորգ Կոստանյանի մասնագիտական ունակություններն օգտագործել իրավական, ուժային ոլորտներում: Նկատենք, որ այս մոտեցումը միանգամայն ողջունելի է, քանի որ պետականաշինությունը քաղաքական սիմպատիաները պետք է մերժի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: