Կիևյան կամրջի վրա փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Կիևյան

Փետրվարի 23-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջին կասկածելի պահվածքով քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ քաղաքացի Ա. Բ.-ն գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից: 

Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ՈԲ։