«Իմ քայլ»-ում շատերը կողմ են մարիխուանայի օրինականացմանը․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Իմ քայլը

«Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայացուցիչներ շփվում են ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ՝ փորձելով նրանց տրամադրել նման օրինագիծ խորհրդարանում անցկացնելու օգտին։

Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունմանը։ Նախնական տպավորությամբ՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» դեմ է, իսկ  ԲՀԿ-ին թեև չեն դիմել, բայց այս կուսակցությունն էլ է դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: