Քաղաքական հրաշք անող ժողովուրդը տնտեսական հրաշք ևս կանի․ Փաշինյանը Վանաձորում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել իրականանցել ու հասնել մի էֆեկտի, որը մենք լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր տիրույթում է, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսական հեղափոխությունը, ըստ այդմ, մեր կարևորագույն առաջաներթությունն է», - ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։

«Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից։ Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պիտի փակի այն փողոցները, որոնցով հոսում էր կոռուպցիան, ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետևյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունների չափով պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը», - ասել է ՀՀ վարչապետը և հավելել, որ տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է։ 

Ըստ Փաշինյանի՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։

Վերջում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրել է տնտեսական հեղափոխության կարգախոսը․ «Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»։