Ինքնասպանություն, թե՞ դժբախտ պատահար․ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ՝ ժայռի տակ, հայտնաբերվել է դի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

նկար

Օգոստոսի 7-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմանում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սբ. Սարգիս եկեղեցու դիմաց՝ ժայռ տակ, տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ դժբախտ պատահարի, այն է՝ տղամարդը անզգուշաբար է ցած ընկել: Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

--00—ԼՄ