Երկաթուղայինի օրը՝ օգոստոսի 7-ին, էլեկտրագնացքներից անվճար օգտվել է 2714 ուղևոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

գնացք

Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքամերձ հաղորդակցության էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղևոր:

Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը. Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 1092 ուղևոր:

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության բոլոր էլեկտրագնացքների վրա, բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների:

--00—ԼՄ