Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ վարորդի ինքնությունը պարզվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

1

Օգոստոսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, և թե արդյոք վթարի հետևանքով կա՞ն տուժածներ։

--00—ԼՄ