Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Միացյալ Նահանգները Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Կանադայում ԱՄՆ գործող դեսպան Քելի Քրաֆթի թեկնածությունը: Այս մասին հայտնել է BBC-ն: 

Նախագահ Թրամփը «Թվիթերում» այս թեմայով գրառում է արել.

«Քելին մեծ աշխատանք է տարել` ներկայացնելով մեր երկիրը, և ես չեմ կասկածում, որ մեր երկիրը ՄԱԿ-ում ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակում»:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Նիկի Հեյլին: