Օձունի գիշերօթիկ դպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել. մեկնել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 23-ին` ժամը 12:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի երկու հարկանի շինության տանիքը՝ մոտ 450 քմ տարածք: