ՀԿԵ-ն պարգևատրել է նախարար Փամբուխչյանին արդյունավետ համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և ՀԿԵ ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Ալեքսեյ Մելնիկովին երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» միջև ձևավորված համագործակցությունն այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները՝ ի շահ պետության և քաղաքացիների։

Ալեքսեյ Մելնիկովը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, ինչպես նաև առանձահատուկ կարևորել Երկաթուղայինի օրվա առթիվ ԱԻՆ բարձր մակարդակով ներկայությունը։

 

նկար

Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում համատեղ իրականացնել թե՛ գործնական, թե՛ կրթական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովը ՀԿԵ ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության և հաջող փոխգործակցության համար ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին պարգևատրել է մեդալով։

--00—ԼՄ