Սաշիկ Սարգսյանը կամավոր չէ նվիրել, իշխանությունը խոսքի վրիպում է թույլ տվել․ իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

Ծիծաղելի է, որ Ալեքսանդր Սարգսյանը կարող էր մարդասիրական դրդումներով պետությանն անհատույց դրամական միջոցներ նվիրել։  Այդ մասին 24TV- ի եթերում հայտարարել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Կառավարության համապատասխան կառույցներն իրենց ձևակերպումները պետք է կառուցեն հստակ։ Արդեն ասվեց ԱԱԾ ղեկավարի կողմից, որ քրեական գործի շրջանակում է դա տեղի ունեցել՝ 30 մլն դոլարի մի հատվածը գանձվել է՝ որպես հարկերից խուսափելու միջոց, իսկ մյուս հատվածը փոխանցվել է կոնկրետ գործով քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասել է նա։

Իրավապաշտպանի խոսքով, եթե մարդը վերականգնում է պետությանը հասցրած վնասը, կարող է օրենքի շրջանակում խուսափել քրեական պատասխանատվությունից։

 Մանրամասները՝ տեսանյութում։