Արոնյանը՝ Հայաստանի թիմի մասին․ նվաճել արծաթե մեդալ և այդքան մոտ լինել տիտղոսին՝ անհավանական է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

սպորտ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի խաղին ու փոխչեմպիոն դառնալուն։

Ուզբեկսանի և Հնդկաստանի թիմերի կողմից անհավանական ելույթներ եղան, սակայն Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։

«Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է և ես հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ սենսացիոն ելույթը արժանի ճանաչումը կգտնի»,-գրել է նա։

--00--ՏՏ