Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

հասարակական

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆայել Պողոսյանը 2022 թվականի օգոստոսի 17-20-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

Այդ մասին վարչապետը որոշում է ստորագրել։

--00--ՏՏ