Բաքուն ՀՀ-ից պահանջում է դադարեցնել «սադրանքները» և կատարել «ստանձնած» պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

2020-10-19-e91eb111-b872-46c3-8fe1-884a4e7aada0.jpg

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երեւանից պահանջում է դադարեցնել «սադրանքները» տարածաշրջանում եւ կատարել պարտավորությունները, որոնք, ըստ ադրբեջանցի նախարարի, Հայաստանը ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»։  

Բայրամովը ներկայացրել է, թե իբր 2022 թվականի օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների տեղակայման գոտում, լարվածության սրման հիմնական պատճառը եղել է Հայաստանի կողմից պարտավորությունների չկատարումը։

Նա նշել է, թե պարտավորություններ ասելով՝ նկատի ունի, թե հայկական զինված ուժերը դեռ չեն լքել Ղարաբաղը։ Ըստ Բայրամովի՝ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն։

Բայրամովի մեկնաբանմամբ՝ հայկական զինված ուժերը պետք է հեռանային, երբ խաղաղապահ ուժերը մտել են տարածաշրջան։

 --00--ԶՀ