Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

նկար

Հիմնանորոգվում է Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000 - կմ10+500 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: 8.5կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արմավիրի մարզով։

Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։

Այս պահին կապալառուն կատարում է հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ, ճանապարհին առկա նստվածքներում հեռացվում է կավային շերտը և լցվում ավազակոպիճ՝ ամրացնելով հիմքը։

Հիմնանորոգման շրջանակում կփոխվի ճանապարհային պատվածքը, կկատարվեն ճանապարհի կահավորման և այլ աշխատանքներ։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։

Աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ 88 մլն դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

--00—ԼՄ