Գիշերը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել․ Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

նկար

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։                       

--00—ԼՄ