«Նման բան երբեք չեմ անի․ Լուկաշենկոն՝ Բելառուսը Ռուսաստանին կամ Լեհաստանին միացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Լուկաշենկո

Բելառուսի գլխավոր ձեռքբերումը անկախ պետության հիմնումն է, և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատիվ է համարում լինել այդ երկրի առաջին նախագահը։ Այդ  մասին նա հայտարարել է երկրի ռազմական ակադեմիայում ելույթ ունենալիս, որի շրջանակում Լուկաշենկոն անդրադարձել է նաև Բելառուսի՝ որևէ պետության միանալու մասին խոսակցություններին։

«Դուք ի՞նչ է, սեփական ձեռքերով կթաղեի՞ք այն՝ ներառելով որևէ պետության՝ ոչ այն է Լեհաստանի, ոչ այն է Ռուսաստանի կազմի մեջ։ Նման բան երբեք չեմ անի»,- ասել է Լուկաշենկոն։