Կոնգրեսականը հայտարարել է, որ Թրամփը շուտով կհայտնի ընտրություններին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

աշխարհ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի՝ իր կալվածքում կատարված խուզարկություններից հետո իրեն հաղթված չի զգացել եւ Էլ ավելի Է տրամադրված մասնակցելու նախագահական ընտրարշավին, նա արդեն որոշում Է ընդունել եւ շուտով կհայտնի այդ մասին: Ինչպես օգոստոսի 10-ին հաղորդում Է Fox News հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել Է կոնգրեսական Ջիմ Բենքսը, որը հանդիպել Է Սպիտակ տան նախկին նախագահի հետ խուզարկությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 9-ի երեկոյան Թրամփի հետ հանդիպել են ավելի քան 10 հանրապետական կոնգրեսականներ, այդ թվում նաեւ Բենքսը: Միջոցառումը տեղի Է ունեցել Նյու Ջերսիի նահանգի Բեդմինսթերում՝ Թրամփի գոլֆ-ակումբում: «Նա բնավ հաղթված տեսք չուներ, շատ ոգեւորված Էր եւ լավատես»,- ասել Է կոնգրեսականը հեռուստաալիքն տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հանրապետականները նախկին նախագահի հետ զրուցել են մոտավորապես երեք ժամ:

Նրանք քննարկել են, թե ինչ են պլանավորում անել, եթե Կոնգրեսի ընտրություններում «իրենց վերադարձնեն մեծամասնությունը»: 2024 թվականի ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու՝ Թրամփի պլանների վերաբերյալ Բենքսն ասել Է, որ նա արդեն «որոշում Է կայացրել»: «Նա ասել Է, որ մեզ դուր կգա նրա որոշումը, եւ այն, թե նա երբ կհայտնի դրա մասին, սոսկ ժամանակի հարց Է»,- ընդգծել Է քաղաքական գործիչը: Հանրապետականները Թրամփին պաշտպանել են այն հարցում, որ «որոշումը կայացնի ավելի լավ Է շուտ, քան ուշ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՏՏ

Տեսանյութեր