Հունիսի 3–ի գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հասարակական

Հունիսի 3–ի գործով կալանավորված եւս մեկ անձ ազատ է արձակվել։

Փաստաբան Նարեկ Ալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց։

--00--ՏՏ