Սելինա Դողանը առաջադրվել է Ստամբուլի ավագանու թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Սելինա

Թուրքիայի խորհրդարանի նախկին հայ կին պատգամավոր Սելինա Դողանը Ստամբուլի Շիշլիի շրջանում ավագանու թեկնածու է առաջադրվել։

Սելինա Դողանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշել է իր շրջանում՝ Շիշլիում, քաղաքական խոսքի տեր դառնալ, և որպես ավագանու թեկնածու՝ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։

Սելինա Դողանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության կողմից երկու անգամ ընտրվել էր պատգամավոր։ Նա վերջին 60 տարում թուրքական Մեջլիս մտած առաջին հայերից է։