Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ օգոստոսի 9-ից Հոգեշնորհ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ որպես Միլանի (Իտալիա) հոգեւոր հովիվ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Նշենք, որ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը 44–օրյա պատերազմից ամիսներ անց նշանակվել էր Դադիվանքի հոգեւոր սպասավոր։

--00--ՏՏ