Արցախի նախագահն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատների

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

100822anhaytkoracazatharazmiutyun.thumb_.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների:

Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին: 

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհետ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

--00--ԶՀ