Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 11, 24News

նկար

«Անվտանգության ամառային ակադեմիայի» հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Համառոտ դասախոսության ընթացքում նա «Ակադեմիայի» դասընթացների մասնակիցներին ներկայացրեց անվտանգային ճարտարապետության այն կարևորագույն բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության կամ իր իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի երազանքի հիմքում ՝ ցանկացած ազգային իշխանության օրոք։

Ըստ բանախոսի՝

-Անվտանգությունը՝ որպես լայն հասկացություն. ռազմական անվտանգություն, հոգեբանական և քարոզչական անվտանգություն, պարենային անվտանգություն, առողջապահական անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգությւոն և այլն;

-Հզոր և արդյունավետ տնտեսական հիմք, այդ թվում՝ անվտանգային համակարգի լիարժեք սնուցման համար:

- Առաջատար գիտություն տնտեսությւոնը զարգացնելու և անվտանգությանը ծառայոցնելու նպատակով:

-Լավագույն կրթություն՝ գիտությունն առաջ մղելու համար։

-Անվտանգային, տնտեսական, գիտական և կրթական համակարգերի վերջնարդյունքը Հայաստանին անմնացորդ ծառայեցնելու համար Էմոցիոնալ և գաղափարական հիմքի կերտում, որն ընդգրկում է հայրենասիրական դաստիարակությունը։

Մասնակիցների հետ անկաշկանդ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին ազգային ընդդիմության հաջողություն հասնելու հետ կապված խնդիրները, Արցախյան հիմնահարցի ներկա վիճակը և հեռանկարները, դաշնակից, բարեկամ և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հիմնախնդիրը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման ներքին և արտաքին պատճառները և իհարկե Հայաստանի ու Արցախի հանրապետությւոնների առջև ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Հանդիպման ավարտին Արթուր Վանեցյանը հորդորեց «Ակադեմիայի» մասնակիցներին իրենց շրջապատին ևս վարակել Հայաստանի և Արցախի նկատմամբ սիրով ու հայրենասիրությամբ։

Տեսանյութեր