Կիմ Չեն Ընը հայտարարել է ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

կորոնավիրուս

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել Է երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդում Է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա հանդիսավոր կերպով հայտարարել Է նոր կորոնավիրուսի վերացման արտակարգ հակահամաճարակային արշավում հաղթանակի մասին, որը թափանցել Էր երկրի տարածք»,-գործակալությունը մեջբերում Է հյուսիսկորեական ԶԼՄ-ներին: Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հաղորդել Էր երկրում տենդով առաջին հիվանդացածի մասին, որն արտասահմանյան փորձագետները համարում են կորոնավիրուս: Դրանից առաջ ամբողջ համավարակի ընթացքում Փհենյանը հայտարարել Էր հիվանդության դեպքերի բացակայության մասին: Երեք օր անց տենդով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թիվը հասել Է 392 հազար 920-ի:

Այդ ժամանակվանից, ԿԺԴՀ-ի հաղորդագրությունների համաձայն, դիտվել Է հիվանդների թվի նվազման միտում: Օգոստոսի սկզբին «Ռյոնհապ» գործակալությունը գրել Է, որ ԿԺԴՀ-ն չորրորդ օրն անընդմեջ չի գրանցում հիվանդության նոր դեպքեր, ինչն իշխանությունները համարում են տենդ: Ընդհանուր առմամբ հիվանդությունը, որը Փհենյանն անվանում Է տենդ, երկրում հայտնաբերվել Է ավելի քան 4,77 մլն մարդու մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՏՏ

Տեսանյութեր