ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Ադրբեջանն ավարտել է Արցախի Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կմ է (որից 10 կմ-ը գտնվում է Հայաստանի տարածքում), այն նախագծված է III տեխնիկական մակարդակին համապատասխան, նշում են լրատվամիջոցները։
--00--ՏՏ