Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է թուրքական հեռուստաընկերությունը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսել են 2021 թվականին։ Հատուկ ներկայացուցիչների առաջին երեք հանդիպումները տեղի են ունեցել Մոսկայում ու Վիեննայում։

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն առ այսօր բացակայում են, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։

--00--ՏՏ