Աղվան Հովսեփյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ դատարանը բավարարեց միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

աղվան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին, գրում է «Փաստինֆոն»։

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց էր եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին։ Նրան մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու, որ նա կարող է թաքնվել քննությունից։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԼՄ

Տեսանյութեր