ՊՆ N զորամասում ծառայությունն ավարտածները զորացրման միջոցառմամբ են հրաժեշտ տվել ծառայակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

1090128.jpg

N զորամասում օգոստոսի 10-ին կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր միջոցառում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պատվով ու նվիրումով հայրենիքին ծառայելու համար, հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում և հանձնել խրախուսական պարգևներ։ Արարողության ավարտին զորացրվող զինծառայողները հանդիսավոր քայլերթով անցել են զորամասի շարահրապարակով։

--00--ԶՀ