Իջևանում Niva-ն մահացու վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, վարորդը է շտապօգնություն կանչել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

Oգոստոսի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:30-ի սահմանում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն ու ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը:

Վրաերթից հետո Niva-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվում է վարորդի և մահացածի ինքնությունը:

--00--ԼՄ

Տեսանյութեր