Ահազանգ․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 26-ամյա ծննդկանի նորածին երեխան մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

Օգոստոսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում Սահակ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված ԲԿ-ի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ. Շ.-ի նորածին տղան մահացել է: 

--00--ԼՄ

Տեսանյութեր