«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ․ «Հարապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ։ Չնայած մտահոգություններին, որ կարող է կրկնվել Փառուխի դեպքերի միջադեպը, երբ պատգամավորներին Լաչինի անցակետից հետ վերադարձրեցին՝ թույլ չտալով մուտք գործել Արցախ, նրանք երեկ անարգել անցել են։ Իսկ մի քանի օր առաջ Արցախ էր մեկնել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Արցախ մեկնածների թվում են Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը։ Նախատեսվում էր այց Աղավնո և Բերձոր: Աղավնոյում պատգամավորները հանդիպել և զրուցել են համայնքապետի հետ:

Այսօր նրանք Ստեփանակերտում են հանդիպումներ ունենալու: Սակայն պատգամավորները այցի մանրամասներն աշխատում են չհաղորդել, թերևս վախենում են, որ խոչընդոտներ կստեղծվեն»։

--00--ԼՄ