Առեղծավածային դեպք. Դավիթաշենում՝ շենքի հետնամասում, հայտնաբերվել է կնոջ դի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

Օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում կնոջ դի կա, գրումէ shamshyan.com-ը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար, պարզվում է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ 

--00--ԼՄ

Տեսանյութեր