Բերդի ձերբակալված համայնքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

բերդ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են ու, ըստ էության, պատանդ են պահում։

Մեր տեղեկություններով, Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին` նա գլխավորելու է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքի ցուցակը, որը հանդես կգա «Զորավոր համայնք» անվանումով։ Ի դեպ, չի բացառվում, որ նույն ֆորմատով մասնակցություն լինի նաեւ Գյուլագարակում, այստեղ դեռեւս բանակցություններ են ընթանում թեկնածուի հետ։

Հատկանշական է, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ՔՊ-ում հասան նրան, որ օրենքով արգելվել է նախընտրական դաշինքներին հանդես գալ անհատների անուններով, ինչպես անցած տարի Առուշ Առուշանյան, Մամիկոն Ասլանյան դաշինքներն էին։ ՔՊ-ում, ըստ էության, հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն, ուստի պետք է ամեն կերպ խոչընդոտել, որ այդ անձնավորության անունը հնչի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԼՄ