Թալանել են Աքորի գյուղի դպրոցի փոխտնօրենին. դռան վրա գրություն են թողել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ոսկի

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի շենքերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Տատյանա Պողոսյանի բնակարանից կատարված խոշոր չափի գողության փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը Պողոսյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ ժամը 08։40-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել տուն, ննջասենյակում տակնուվրա արել ամեն ինչ և պահարանի տարբեր դարակներից հափշտակել ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար։

Ւսը աղբյուրի՝ Պողոսյանը աշխատում է Աքորի գյուղի դպրոցում՝ որպես փոխտնօրեն, և գողերը նրա բնակարանի դռան վրա թողել են երկտող՝ համակարգչով հավաքված. «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։ Նախքան ոստիկանների ժամանումը՝ այդ գրությունը պատռել են ինչ-որ անձինք։

Ըստ աղբյուրի՝ փոխտնօրենը կրել է մոտ 1 մլն 20 հազար դրամի նյութական վնաս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: