Թուրքիայի կողմից ահաբեկիչներին Իրանի սահմանի մոտակայք տեղափոխելը «կրակի հետ խաղ է»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

հասարակական

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամ իր ալիքում գրում է․

«Հայաստանում Իրանի նախկին դեսպան սեյյեդ Քազեմ Սաջջադին վերջին օրերի ընթացքում երկու գրառում է արել թվիթերյան իր օգտահաշվում։

Դրանցից մեկում Հայաստանը բնութագրվում է՝ որպես Իրանի լավագույն հարևաններից մեկը, սակայն շատ ավելի ուշագրավ է երկրորդ գրառումը։

Դրանում իրանցի դիվանագետը հրապարակել է պարսկերեն ենթագրերով մի  տեսանյութ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին տարբեր տարածաշրջաններ տեղափոխելու և օգտագործելու մասին։

Գրառման մեջ խոսվում է ահաբեկիչներին Սիրիայից հատկապես Ադրբեջան՝ Իրանի սահմանների մոտակայք, տեխափոխելու անթույլատրելիության մասին,  և փաստացի զգուշացում արվում առ այն, որ թուրքական այս «չարիքի ակտիվությունը» Իրանի սահմանի մոտակայքում «կրակի հետ խաղ է»։

--00--ՏՏ