Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Պավլիկ Մանուկյան

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։

Պավլիկ Մանուկյանը 11 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն որեւէ պատկան մարմին նրան առայժմ չի արձագանքել։

Ազատամարտիկի կինը՝ Մարինե Մանուկյանը, նաև պատմել է, որ Պավլիկ Մանուկյանը ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նման հիվանդին պահելու համար։